Անչափ ցավալի լուր. մահացել է ճանաչված և սիրված դերասանը

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ մահացել է շատերի սիրելի դերասանը, ով մեծ ճանաչում և հայտնիություն ուներ: Խոսքը Գևորգ Դոդոզյանի մասին է, ով ընկերական շրջապատում և հանրային լայն շրջանակներին հայտնի է Գևո անունով:

Դերասանը վերջին շրջանում սրտի հետ խնդիրներ է ունեցել, և տարածվող տեղեկությունների համաձայն հենց սրտի կաթվածից էլ մահացել է:

Դերասանի ցավալի վախճանի մասին տեղեկացրել է մեկ այլ դերասան՝ Լենդ Մկրտչյանը: Նա ցավով գրել է, որ առանց սիրելի դերասանի թատրոնում ու կինոյում դատարկ տեղ է մնալու:

Գևոն բոլորին սիրելի էր դարձել ինքնատիպ ոճի և հումորային դերերի համար: Նրա յուրօրինակ մոնոներկայացումները, ֆիլմերում ու մանրապատումներում կերտած տիպային դերերը նրան միանգամից ճանաչելի էին դարձնում:

Գևոյի ոճը անհնար է շփոթել մեկ այլ դերասանի ոճի հետ, քանի որ նա մշտապես աչքի է ընկել իր յուրօրինակությամբ:

Նրա արտահայտությունները, կոլորիտային կերպարը շատերի կողմից քննադատվում էին հնչեցրած բառամթերքի պատճառով, սակայն այն, որ դերասանը խինդ ու ծիծաղ էր պարգևում ժողովրդին դժվարին ժամանակաշրջանում, անվիճելի փաստ է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: