«Օրն ավարտենք շատ լավ լուրով». Ռուստամ Բադասյանը լավ նորություն է հայտնել

Արդարադատության նախարար Ռոստամ Բադասյանն իր էջում ուրախալի լուր է հրապարակել՝ որպես օրվա դրական ավարտ:

Նա տեղեկացրել է, որ երևանյան մի շարք ծննդատներ ընդգրկվել են մի ծրագրի մեջ, որի համաձայն երեխայի ծնունդը կարելի է գրանցել հենց տեղում՝ ծննդատանը: Այլևս հարկ չի լինելու այլ հաստատություններ դիմել ընթացակարգային հարցերի ու գրանցումների համար:

Դրա համար հիվանդանոցներում հատկացվելու են հատուկ բաժիններ, որտեղ կարելի կլինի գրանցել նորածին երեխայի ծնունդը, անհրաժեշտության դեպքում՝ ամուսնություն, ինչպես նաև ճանաչել հայրություն:

Նախարարը տեղեկացնում է, որ այդ ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Տիգրան Ավինյանի հանձնարարականով և Առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Այսօրվա դրությամբ այսօրինակ ծառայություններ մատուցող ծննդատների թիվը հասել է յոթի: Նախարարը տեղեկացնում է նաև, որ այս նախաձեռնությունն ընդլայնելու նպատակ կա: Հնարավոր է նաև, որ շուտով մարզային ծննդատներում ևս գործեն նմանօրինակ ծառայություններ:

Նախարարի գրառմանը և ծննդատների ցանկին կարող եք ծանոթանալ ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: