Ցավալի լուր. կորոնավիրուսից մահացել է անձնագրային բաժնի պետը, հարգված ու սիրված մարդ

Ոստիկանության գնդապետ, Մարտունու անձնագրային բաժնի նախկին պետ, ինչպես նաև վիզաների վարչության դարձյալ նախկին պետ Մնացական Բիչախչյանն իր սոցցանցային էջում ցավալի տեղեկություն է հայտնել այն մասին, որ վախճանվել է Սարիբեկ Մաթևոսյանը:

Ս. Մաթևոսյանը Մարտունու անձնագրային բաժնի պետն էր: Նա մտերիմների շրջանակում հայտնի է որպես Սարո, ում սիրում և ճանաչում են գրեթե բոլորը: Հայտնելով ցավալի տեղեկության մասին՝ Մ. Բիչախչյանը նշել է, որ նրանից մշտապես հոսել է կենսախնդությունը, ջերմությունն ու ընկերասիրությունը:

Մեծ ցավով ու ափսոսանքով արձագանքելով այս տխուր հրապարակմանը՝ քաղաքացիներից շատերը նշել են, որ Սարոն իսկապե մեծատառով մարդ էր: Նա յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ առանձնակի մոտեցում ու հարգալից վերաբերմունք էր ցուցաբերում:

Շատերն էին նշում, որ նա վայելու էր ամբողջ Գեղարքունիքի մարզի բնակչության սերն ու հարգանքը: Մ. Բիչախչյանը տեղեկացնում է նաև, որ Ս. Մաթևոսյանի մահը վրա է հասել չարաբաստիկ համավարակի պատճառով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: