Կենտրոնական բանկի մոտ գունավոր ծխարձաիչներ և բողոքի ակցիա. ի՞նչ վիճակ է հիմա

Այսօր մի քանի քաղաքացի, հավաքվելով Կենտրոնական բանկի շենքի մոտ, հանդես էին գալիս ակցիաներով: Ակցիայի մասնակիցները դժգոհ էին բանկային վարկային քաղաքականությունից:

Քաղաքացիները, ովքեր հավաքվել էին, պարբերաբար նշում էին, որ իրենց պայքարը միմիայն վարկային արձակուրդի համար է:

Նրանք շեշտում էին, որ ներկայիս բանկային քաղաքականությունը իրականում մարդկանց թալանելու միջոց է: Իսկ այն պահից հետո, երբ նրանք սկսեցին գունավոր ծխարձակիչներ գործարկել, գունավոր ծուխ բաց թողնել, ոստիկանական ներկայացուցիչները նրանց բերման ենթարկեցին:

Ներկաներից իր կասկածելի պահվածքով աչքի էր ընկնում հատկապես Մանուել Մանուկյանը: Նրա գրպանում ոստիկանական ներկայացուցիչնեչից մեկը ինչ-որ կասկածելի իր էր նկատել, ինչի պատճառով էլ նա ևս բերման ենթարկվեց:

Հավաքված քաղաքացիների հետ ոստիկանական ներկայացուցիչները նաև իրազեկման ու բացատրական աշխատանքներ էին տանում՝ տեղեկացնելով հանրային մարդաշատ հավաքներ կազմակերպելու անթույլատրելիության մասին:

Քաղաքացիներից ոմանք էլ բերման ենթարկվեցին ոստիկանական հորդորներին չանսալու և համառորեն իրենց ակցիան շարունակելու համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: