Գեղեցիկի և Արմենի հուզիչ պատմությունը և ստեղծված ցավալի իրավիճակը

Վանաձորի մանկատան տնօրեն Լիլյա Աբրահամյանը խիստ հուզիչ սոցցանցային գրառում է արել՝ պատմելով իրեն քաջածանոթ մի ընտանիքի մասին: Պատմությունը Գեղեցիկի և Արմենի մասին է, որոնք տարիներ շարունակ աշխատել են Վանաձորի մանկատանը:

Մանկատան տնօրենը մեծ հիացմունքով և երախտագիտությամբ է հիշում այս զույգի անձնվեր աշխատանքի և հոգատար գործունեության մասին:

Լ. Աբրահամյանը պատմում է, որ մանկատան լուծարումից հետո այս ընտանիքում մի դժվարին շրջան է սկսվել: Գեղեցիկի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, իսկ որոշ ժամանակ անց էլ Արմենը սրտի սուր նոպաներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վերջին շրջանում էլ համավարակի պատճառով առանց աշխատանքի է մնացել ռեստորանում աշխատող նրանց որդին:

Մանկատան տնօրենը հաշվեհամարներ է հրապարակել, որոնք բացված են նրանց հարսի ամունով: Տնօրենը խնդրում է այդ հաշվեհամարին ցանկության և բարի կամքի առկայության դեպքում փոխանցումներ անել:

Լ. Աբրահամյանը ցավով է նշում, որ ընտանիքը, որը միշտ իր հնարավորությունների սահմանում օգնել է կարիքավորներին, հիմա ծանրագույն իրավիճակում է հայտնվել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: