Ժամանակակից տաղանդավոր գրող Հուսիկ Արայի ծննդյան օրն է

Ժամանակակից և յուրօրինակ ոճով էականորեն տարբերվող գրող Հուսիկ Արան այսօր բոլորում է ծննդյան հիսուներեք տարին: Նա մեր իրականության առավել աչքի ընկնող ու ինքնատիպություն ունեցող ստեղծագործողներից է:

Երիտասարդության շրջանում շատ սիրված են նրա մասնավորաբար վերջին, ավելի ուշ շրջանի գործերը, որոնք հետաքրքիր կառուցվածք ունեն: Վերջին շրջանի նրա հրատարակած գրքերում մեծ տեղ են զբաղեցնում միջտեքստային հետաքրքիր դրսևորումները:

Աստվածաշնչյան հայտնի «Երգ երգոց»-ի սերտ աղերսներ ունեցող «Եվ սերը ասաց» ժողովածուն կարծես յուրահատուկ սիրո աղոթք լինի, որը հնչում է որպես անասելի սիրուն մեղեդի:

Նա անվիճելիորեն մեծ դեր ու նշանակություն ունի անկախության շրջանի հայ բանաստեղծության, պոեզիայի զարգացման գործում:

Պոետն իր ստեղծագործություններում վերաժևորում է անկախացած Հայաստանի ներկայի գաղափարը, երկրի քաղաքացիների քաղաքացիական գիտակցումը, ինչպես նաև սերը: Նրա գործերն ամբողջովին սեր են ու շնչում են սիրով:

Եվ պատահական և իզուր չեն նրա բազմաթիվ հաղթանակներն այս ոլորտում, ինչպես նաև այդքան սիրված և ընթերցված լինելու փաստը: Գրասեր շրջանակներում նրա գործերը կենարար աղբյուրի նման մի բան են:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: