Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է

Արթուրը աբովյանցի էր, հայրենասեր երիտասարդ, ով այսօր կդառնար քսաներեք տարեկան, սակայն ապրիլյան հայտնի իրադարձությունների կիզակետում հայտնվելով՝ նա կյանքը նվիրաբերում է հայրենի սահմանների անառիկությանը:

Դեռ մանկուց նկարչությամբ տարված Արթուրն ինչ իմանար, որ իր ուսանած դպրոցում հատուկ անվանական փառքի անկյուն է ունենալու, որը զարդարված է լինելու իր նկարած ու ձևավորած պաստառներով:

Ուսումնառությունից հետո աշխատանքային նպատակներով հայրենիքից հեռացած տղան տասնութից հետո վերադառնում է՝ հայրենիքին պարտքը տալու համար:

Արցախյան դիրքերում հակառակորդի հետ դեմ հանդիման հայտնված Արթուրը պատվով ու, ցավոք, կյանքի գնով է հաղթահարում հանուն երկրի սահմանների անառիկության ստեղծված բարդագույն իրավիճակը:

Քսանամյա երիտասարդը բավականին գոհ էր իր զինծառայությունից, միայն լավ և ուրախ դեպքերի մասին էր խոսում: Աշխատասիրությամբ ու ստեղծագործական կարողություններով աչքի ընկնող երիտասարդը նկարչական կարողությունները ժառանգել էր հորից:

Նա նաև մեծ սեր ու հետաքրքրություն ուներ խոհանոցի հանդեպ, սիրում էր ինքնուրույն ուտեստներ պատրաստել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: