«Գա տուն` բոլորիդ փոխարեն պաչեմ». Գոհար Աբաջյանի ուշագրավ գրառումը

Ինչպես շատերի համար արդեն հասկանալի է, ԱԺ-ում այսօր հերթական թեժ, պատմական ու քննարկումաշատ օրերից մեկն էր: Առավոտյան հայտարարություն հրապարակվեց, որտեղ տեղեկացվում էր, որ ԱԺ-ում այսօր քննարկվելու և քվերակության էր դրվելու Սահմանադրական փոփոխությունների հարցը:

Երեկոյան արդեն հստակ էր, որ օրը բարեհաջող ընթացք էր ունեցել, անհրաժեշտ օրենքն ընդունվել էր ընդդիմության բացակայության և ԱԺ մեծամասնության համախմբվածության արդյունքում:

Իրադարձությունը չափազանց կարևոր էր, իսկ արձագանքները բուռն: Հանրային շրջանակներում բազմաթիվ ողջունող ու խրախուսող մեկնաբանություններ հնչեցին, իսկ ընդդիմադիր ճամբարից չուշացան նաև քննադատական մեկնաբանությունները:

Ա. Միրզոյանը, հրապարակելով օրվա իր լուսանկարը, գրել էր, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ա. Միրզոյանի տիկինը երեկոյան բավականին ուշագրավ ու կատակախառն գրառում էր արել՝ հրապարակելով իր և ամուսնու համատեղ նկարը արցախյան լեռների կանաչապատ ֆոնին:

Գոհարը գրել էր հետևյալը. «Իմ սրտի ԱԺ նախագահը: Գա տուն` բոլորիդ փոխարեն պաչեմ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: