Շուշաննա Թովմասյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել

Շատ-շատերին սիրելի դարձած Շուշաննան,ով դեռ շարունակվում է հանրության մեծ մասի կողմից ընկալվել որպես սիրուն Սոնա, շարունակում է երևալ հեռուստացույցի էկրաններից:

Շուշաննայի սոցցանցային ակտիվությունը մեծ մասամբ դրսևորվում է մասնագիտական դրվագների հրապարակումներով: Շուշաննան շատ հազվադեպ ու ժլատորեն է հանրայնացնում իր անձնական կյանքի մանրամասներին առչվող դրվագները:

Ամեն դեպքում շատերը գիտեն, որ Շուշաննան ամուսնացած է Վահե Սայանի հետ: Հուրախություն Շուշաննայի երկրպագուների՝ դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է ամուսնու հետ համատեղ սիրառատ ու գեղեցիկ լուսանկար:

Լուսանկարը սև ու սպիտակ գունային երանգավորումների մեջ է: Հաճախ են երկրպագուները հետաքրքրվել դերասանուհու ամուսնու վերաբերմունքի մասին: Նրանց հետաքրքիր է, թե ինչպես է ընդունում ամուսինը տիկնոջ դերասանական խաղը:

Դերասանուհին այդ հարցերին պատասխանել է միանշանակ՝ փակելով թեման մեկընդմիշտ. նա չի խանդում: Նշենք, որ Շուշաննայի ամուսինը մասնագիտությամբ ռեժիսոր է: Նա մինչ Շուշաննային հանդիպելը ամուսնացած ու բաժանված է եղել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: