Տարոն Չախոյանը գրել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ստեփանյան Հայկի հետ, ով ընդամենը վարչապետ Փաշինյանի աջակիցներից է, մեկ անգամ ևս փաստում է, որ նախկինները բոլոր անօրինական մեթոդներով ցանկանում են լռեցնել իշխանության աջակիցներին, ցանկանում են լռեցնել հեղափոխության գաղափարները պաշտպանողներին ու նախկին թալանչիների դեմ պայքարողներին:
Նա նաև տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ է գտնվում Հայկի հետ, ով հիմա գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որ երեկ նրա վրա մոտ ութսուն մարդ է հшրձшկվել: Տ. Չախոյանը դեպքը քաղաքական է համարում:
Տ. Չախոյանը վստահ է, որ նախկինում իշխանավոր, հիմա ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձիք փորձում են ամեն կերպ կոտրել հեղափոխության կողմնակիցների ոգին, սակայն նա վստահեցնում է , որ դա նրանց մոտ ոչ մի դեպքում չի հաջողվի, քանզի բոլորը վճռական են տրամադրված և թույլ չեն տալու:
Գրառումը ներկայացված է ստորև: