Բժիշկները բարդագույն վիրահատությամբ փրկել են փոքրիկի ձեռքը

Այս դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին՝ Հնդկաստանում։ 4-ամյա Շաուրյա Ունդրեն Մանջրիից է։ Տղան խաղալիս է եղել խոտի մեջ, երբ իր հայրը՝ Մուքեշը, էլեկտրական հնձիչով խոտ է հնձել։ Չտեսնելով տղային, տղամարդը պատահաբար կտրել է նրա ձեռքը։ Բարեբախտաբար, բժիշկները կարողացել են փրկել տղայի ձեռքը՝ բարդագույն վիրահատություն անցկացնելով։

Երեխայի հայրը որդուն միանգամից հիվանդանոց է տարել, որտեղ երեխայի ձեռքը միանգամից սկսել են փրկել տեղի վիրաբույժները։ Վիրահատությունը 6 ժամ է տևել, բժիշկները կարողացել են կարել երեխայի ձեռքը՝ միացնելով երակներն ու զարկերակները։ Տղայի ձեռքը լիովին կվերականգնվի։

Վիրահատությունն անցկացրել է միկրովիրաբույժ Աբհիշեք Գոշը։ Նա օգտագործել է տղայի ոտքից մաշկային և երակային հատվածներ՝ Շաուրյայի ձեռքը կարելու և արյան շրջանառությունը վերականգնելու համար։

Վիրահատությունից հետո բժիշկը խոստովանել է, որ նման ծանր դեպքում ձեռքը կարել գրեթե անհնար էր, բայց, նայելով փոքրիկին, բժիշկը որոշեց անել անհնարինը՝ երեխայի ձեռքը փրկելու համար։

Երեխան հիվանդանոցում անցկացրեց մեկ շաբաթ, որտեղ նա վերականգնվում էր և սովորում օգտագործել «նոր» ձեռքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: