Իսկական հրաշք է տեղի ունեցել Չինաստանում․ ապաքինվել է 98-ամյա հիվանդ կինը, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Օջախ-էպիկենտրոն Ուհան քաղաքում բնակվող կինը լիարժեք առողջացել է։ Նրա մոտ կորոնավիրուսյան ախտանիշները հայտնաբերվել են անցած ամիս, բայց բուժումը միանգամից չեն սկսել։
Նա հիվանդանոցում բուժվել է 55-ամյա դստեր հետ, որը նույնպես հիվանդ էր։ Տարեց կնոջը հիվանդանոց հասցնելիս նա ծայրահեղ վատ է եղել, բայց բժիշկները, ջանք ու եռանդ չխնայելով, փրկել են նրա կյանքը։Հիանալի ու ուրախալի է, որ նման տարիքում հիվանդը կարողացել է ապաքինվել։
Թեև թվում է, որ մեծ տարիքի մարդկանց համար վիրուսը հատկապես վտանգավոր է, փաստորեն այս դեպքն ապացուցում է․ ամեն ինչ էլ բուժելի է, եթե ճիշտ բուժվի։