Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանն այլևս կապված են խնամիական մտերմությամբ և բարեկամությամբ: Նրանց զավակները՝ Ալբերտն ու Անահիտը կապվել են իրար հետ ամուսնական կապով:
Այն, որ Խ. Սուքիասյանի որդին սիրում է Գ. Ծառուկյանի դստերը, գիտեին շատերը: Իսկ նախորդ տարվա սեպտեմբերին զույգն օրինականացրեց իրենց կապն ամուսնությամբ:
Նրանց ամուսնության օրվա հետաքրքիր ու գեղեցիկ կադրերը հավաքել են մի տեղում, փոքրիկ, սիրառատ հոլովակ պատրաստել, որն էլ այսօր արդեն համացանցային տիրույթում մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Նշենք, որ հարսանեկան արարողությունը բավականին շքեղ ու գունագեղ է ստացվել: Հոլովակում տեղ են գտել ոչ միայն հատվածներ արարողությունից, այլև զույգի և նրանց հարազատների էմոցիոնալ ու զգացմունքային ապրումները:
Երևում է, թե ինչպիսի արձագանք են տալիս ծնողներն իրենց զավակների երջանկության հետագա ընթացքն ապահովող այդ հետաքրքիր ու գեղեցիկ պահին: Հայրերից յուրաքանչյուրն իր բարեմաղթանքը, իր սրտի խոսքն է ուղղում երիտասարդ նորապսակներին՝ ցանկանալով ընտանեկան երջանկություն և շատ բալիկներ: