Հարսանեկան արարողությունը գեղեցկուհիների ամենասպասված օրերից մեկն է։ Բնական է՝ յուրաքանչյուր հարսիկ ուզում է այդ օրը ամենագեղեցիկը լինել։ Բացառություն չէր նաև բրիտանուհի Ջեմմա Դոբինգը՝ Նյութասլից։ Ջեման մտադիր էր ամուսնանալ սիրելիի՝ Ալանի հետ, որի հետ միասին արդեն ապրում էին 7 տարի և փոքր տղա ունեին։ Վերջապես Ջեմման և Ալանը որոշել են պաշտոնապես ամուսնանալ և հարսանիք անել։ Միայն մի բան էր փչացնում տրամադրությունը․ Ջեմման 100 կգ էր կշռում։
Որդուն ունենալուց հետո կինը դադարել է հետևել իր արտաքին տեսքին և շարունակ գիրացել է։ Իսկ հարսանիքին նախապատրաստվելիս հասկացել է, որ չի կարողանում մտնել ոչ մի հարսանեկան զգեստի մեջ, որոնք նրան դուր էին գալիս։ Կինը որոշել է՝ ինչ էլ լինի կհասնի իր նպատակին և հարսանիքին կկրի իր ընտրած զգեստը։ Նա այցելել է դիետոլոգի , փոխել է իր ապրելակերպը և սկսել է սպորտով զբաղվել։
Այս ամենը բերեց իր արդյունքը․ նա 50 կգ նիհարեց։ Հյուրերն ապշած էին, երբ տեսան հարսին, որն իր երազանքի զգեստն էր կրում։ Հուզված Ալանը չարողացավ զսպել արցունքները՝ նշելով, որ իր հարսը նման է արքայադստեր։