ԱՄՆ-ում բնակվող Մերի Քրանիկը դարձել է 3400 գ քաշով առողջ երեխայի մայր՝ շատ անսովոր պայմաններում։ Հղիության վերջին ամիսներին կինը, տուն վերադառնալիս, ձնաբքի մեջ է հայտնվել։ Մերին մեքենանայով շարժվել չէր կարող և որոշել է ոտքով շարունակել ուղին։ Նա չի հասցրել մեկ կիլոմետր անցնել, երբ սկսել է ծննդաբերական ցավեր զգալ։
Կինը կորցրել է գիտակցությունը, բայց երբ ուշքի է եկել, քիչ էր մնում վախից կրկին կորցներ գիտակցությունը։ Բացելով աչքերը՝ նա տեսավ գայլերի, որոնք շրջապատել էին իրեն՝ պաշտպանելով քամուց, իսկ մի քանի էգ գայլ կանգնած էին նրա ոտքերի մոտ՝ նորածնին դիմավորելով։ Մոտ կես ժամից լույս աշխարհ է եկել երեխան, էգ գայլերից մեկն ատամներով կծել է պոռտալարը, իսկ մյուսը լեզվով մաքրել է նորածնին։
Այդ ընթացքում հղի կնոջն արդեն գտան բարեկամները։ Տեսնելով Մերիի մեքենան՝ նրանք շարունակեցին փնտրտուքը և շուտով գտան նրան՝ գայլերով շրջապատված։ Մտածելով վատագույնը՝ նրանք սկսեցին կրակել գայլերին, որոնք արագ փախան անտառ, իսկ նորընծա մորն ու երեխային տարել հիվանդանոց։
Եթե բարեկամները չտեսնեին գայլերին, ոչ ոք չէր հավատա Մերիին։ Կինն ուզում է անպայման վերադառնալ այդ անտառ ու գտնել գայլերին։ Նա համոզված է՝ գայլերն իրեն հիշում են և չեն վնասի։