«2016-ին կերազեինք, որ այս նույն զենքերը ունենայինք…». Արայիկ Հարությունյանի սենսացիոն հայտարարությունները

Ինչպես հայտնի է, Արցախի նորանշանակ նախագահը Հայաստանում էր: Նա վարչապետ Ն. Փաշինյանի հետ անվտանգության հարցերը քննարկելու և որոշակի լուծումների հանգելու համար էր եկել:

Երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում նախագահը ամփոփել էր օրվա ընթացքը, որոշ մանրամասներ պատմել՝ անելով սենսացիոն հայտարարություններ:

Նախագահի խոսքերում հատկանշական էր այն միտքը, որը վերաբերվում էր Արցախի զինտեխնիկայի հարցին: Նա նշել է, որ հիմա Արցախը զինտեխնիկայի առումով շահեկանորեն ավելի լավ վիճակում է:

Հայտարարելով, որ չորս տարի առաջ իրենք նույնիսկ կերազեին հիմիկվա զինտեխնիկան ունենալ՝ նախագահը մասնավորեցնում է խոսքը՝ ասելով, որ հատկապես օդային պաշտպանությունն այժմ բավականին հուսալի վիճակում է:

Նախագահը հայտարարել է, որ առաջնագիծը շատ ավելի ապահով է հիմա, քան նախկինում էր: Կատարվել է նրանց երազանքը. զինվորն արդեն առաջնագծում ունի խմելու որակյալ ջուր, լավ սնունդ:

Նախագահի խոսքը մեծ մասամբ կառուցված էր համեմատությունների վրա: Համեմատելով նախկինում եղած վիճակը՝ նա նշում էր, որ բոլոր առումներով հիմա անհամեմատ ավելի լավ է:

Նախագահի խոսքն ամբողջությամբ ներկայացված է կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: