Ուշադրություն. քաղաքային մանկապարտեզների մասին նոր օրենք է ընդունվել

Առկա իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ քննարկումների արդյունքում նոր օրենք է ընդունվել մայրաքաղաքային մանկապարտեզների աշխատանքի կազմակերպման մասին:

Որոշվել է կրճատել փոքրիկներին ընդունող մանկապարտեզների քանակը միառժամանակ՝ յուրաքանչյուր տարածաշրջանի համար թողնելով մեկը: Հարակից մանկապարտեզների սաները, ըստ նոր ընդունված որոշման, կարող են օգտվել այդ մեկ գործող մանկապարտեզից:

Հանրայնացվել են նաև այն հերթապահ մանկապարտեզների ցանկը, որոնք պետք է բալիկների ընդունեն: Սույն ցանկը ներկայացված է ստորև կցված գրառման մեջ:

Բազմաթիվ ծնողներ իրենց անհանգստությունն են արտահայտել այդ առումով՝ նշելով, որ երեխաների միջավայրը փոխվում է, ինչպես նաև գործող մանկապարտեզը շատերի տներից ավելի հեռու է ստացվում:

Այնուամենայնիվ, քաղաքապետարանից լրացուցիչ հայտարարություն են հանրայնացրել, որում մեկնաբանվում է, որ իրենց որոշումը բխում է բացառապես հանրային շահից, քանի որ այդպիսով ավելի քիչ թվով աշխատողներ ստիպված կլինեն աշխատելու, իսկ աշխատողների մյուս մասը կմնա տանը՝ շարունակելով ստանալ իր պետական աշխատավարձը:

Բացի աշխատողներին վարակի ռիսկայնությունից հեռու պահելը՝ քաղաքապետարանն այս քայլով նպատակ ունի աջակցել նաև աշխատող ծնողներին:

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: