Առավոտյան Ա. Թորոսյանը տեղեկացրեց, որ Լիտվայից բժշկական օժանդակություն է ուղարկվում մեր երկիր:
Այսօր վաղ առավոտյան լիտվական օդակայանից հանդիսավոր կերպով Հայաստան է ուղարկվել ութ բուժաշխատողներից ու երեք մասնագետից կազմված բուժանձնակազմ, ինչպես նաև որոշ սարքավորումներ:
Լիտվայի առողջապահութթյան նախարարն իր խոսքում ուրախություն և հպարտություն է հայտնել այն հանգամանքի կարևոր առիթով, որ իրենք կարողություն ունեն օգնել Հայաստանին այս բարդագույն օրերին:
Խոսքի մեջ նախարարը շեշտել է այն հանգամանքը, որ ուղարկվող երեք մասնագետներն իրենց երկրում ամենափորձառու և հեղինակավոր մասնագետներն են հակահամաճարակային պայքարում: Հենց նրանք են առաջին օրերից լծվել նոր համավարակի դեմ պայքարի գործին, ուստի բավականին փորձառու են:
Ա. Թորոսյանն իր երախտագիտությունն է հայտնել արագ արձագանքման, բուժական սարքավորումներով, ինչպես նաև մարդկային ռեսուրսներով՝ մասնագետներով օգնելու համար:
Հայտնի է, որ ուղարկվելու է երեսուն հազար թեստ ու կրկնակի չափով փորձանմուշի տարրա, ինչպես նաև տեղական արտադրության օդափոխիչ սարք, ինչն այս պարագայում խիստ անհրաժեշտ է: