Գևորը գիտի՞, որ սուրբ և հավերժ մարդը վերջի հայհոյանքն է տալիս իրեն. Քրիստինե Պողոսյանի սենսացիոն պատմությունը

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը սոցցանցային հարթակում պատմել է վերջերս տեղի ունեցած մի հետաքրքիր պատմություն: Իմքայլական պատգամավորը գրառում է արել որտեղ ներկայացրել է, թե ինչպես է օրեր առաջ ամբիոնից քննադատել Գևորգ Պետրոսյանին դիմակ չդնելու համար:

Քննադատության ավարտին նա հորդորով դիմել է նրա կուսակիցներին՝ պահանջելով կարգի հրավիրել իրենց ընկերոջը: Դրանից հետո նրա հետ զրուցելու ցանկություն է հայտնել Արման Աբովյանը:

Նա Գ. Ծառուկյանի անունից հայտնել է, որ Գ. Պետրոսյանի այդօրինակ պահվածքն իրենց համար էլ է անընդունելի: Նույնիսկ ասել է, որ Գ. Ծառուկյանը նրա հասցեին ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում:

Պատմելով սույն միջադեպը՝ Ք. Պողոսյանը հարց է ուղղում Գ. Պետրոսյանին, թե արդյոք նա գիտի՞ այդ մասին:

Սույն գրառումից ժամեր անց Ք. Պողոսյանը նոր գրառում է արել՝ հայտնելով, որ Ա. Աբովյանն իրենց արգելափակել է իր ընկերների շարքից, ինչի առիթով էլ գրառման հեղինակը ամոթանք է տվել Ա. Աբովյանին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: