ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված նամակը

ԱԺ պատգամավոր Բ. Թունյանն ուշագրավ նամակի սքրին է հրապարակել: Նամակը նրան գրեթե մեկ տարի առաջ գրել է Ն. Փաշինյանը: Նամակը հրապարակելով՝ պատգամավորը տեղեկացնում է, որ դրա համար ստացել է վարչապետի թույլտվությունը:

Նամակում վարչապետը Բ. Թունյանին գրել է, թե որքան կարևոր է մետաղի ջարդոնները վերամշակելը: Թունյանը կարևորում է ոչ միայն մետաղի ջարդոնի առնչությամբ վարչապետի դիրքորոշումը, այլ նաև այն տեսլականը, որ նա ունի մեր տնտեսության զարգացման մասին:

Պատմելով հարցի նախապատմությունը՝ պատգամավորը զարմանում է, թե ինչպես կարելի է վարչապետին մեղադրել մետաղի ջարդոնի ապօրինի արտահանման մեջ:

Հիշեցնենք, որ վերջերս իր Մ. Մինասյանն իր տեսանկարահանումների ժամանակ այդպիսի մեղադրանք էր հնչեցրել, իսկ այսօր նրա հնչեցրած մեղադրանքների մասով հայտարարություն էր տարածել նաև ուստիկանությունը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Կից ներկայացնում ենք Բ. Թունյանի ծավալուն բացատրական գրառումը, որտեղ կա նաև վարչապետի աշխատանքային նամակը, որը նա ուղղել էր Բ. Թունյանին: Նամակը ուշ հրապարակելու փաստը պատգամավորը մեկնաբանում է ԱԺ-ում այս շաբաթվա խիստ զբաղված գրաֆիկ ունենալու հանգամանքով:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: