Այս պահին դեռևս ընթացող Կառավարական նիստի ժամանակ նախարար Զ. Բաթոյանի ներկայացրած կարևորագույն ու աննախադեպ որոշման նախագիծ ընդունվեց:
Սույն նախագծով սահմանվում է մինչև երկու տարեկան բալիկներ ունեցող գյուղաբնակ ծնողներին տրամադրել խնամքի նպաստ՝ առանց սահմանափավկելու նրանց վարձու աշխատող լինելու կամ առհասարակ չաշխատելու փաստով ու հանգամանքով:
Այսպիսով, եթե մինչ այս խնամքի նպաստը տրամադրվում էր որոշակի սահմանափակումներով, ապա այժմ դրանք կտրամադրվեն անկախ այն փաստից, թե ծնողը աշխատող է, թե՞ ոչ:
Այս մասին տեղեկություն է հանրայնացրել Զ. Բաթոյանը: Ըստ նրա հրապարակած տեղեկության՝ գյուղաբնակ ծնողը կստանա 53 հազար դրամ գումար, եթե վարձու աշխատող է հանդիսանում:
Գյուղաբնակ ծնողները, ովքեր վերջին մեկ տարում փաստացի բնակվում են գյուղում, սակայն չեն հանդիսանում վարձու արշատող, դարձյալ գումար կստանան:
Նախարարը գրառումը եզրափակել է ավելի ուշ լրացուցիչ մանրամասների մասին տեղեկացնելու խոստումով: Նրա սույն հրապարակումը կցված է ստորև: