Այսօր ռուս կատակերգու, հումորիստ, հաղորդավար, կինոդերասան և երգիչ Մաքսիմ Գալկինի ծննդյան օրն է

Մ. Գալկինը ծնվել է բավականին հետաքրքիր ընտանիքում: Նրա հայրը զինվորական էր, գեներալ, իսկ մայրը՝ գիտությունների թեկնածու, ով ծագումով նաև հրեա էր:

Գալկինի ընտանիքը նախ Գերմանիայում է ապրել, իսկ հետո փոխադրվել են Օդեսա, որտեղ էլ հայրը զինծառայության է անցել:

Բավականին հագեցած ու բուռն կյանքով ապրող ընտանիքը հետո միառժամանակ ապրում է Ուլան-Ուդե քաղաքում, ապա տեղափոխվում Մոսկվա, որտեղ շուտով նրա ծնողներն ամուսնալուծվում են: Գալկինը մոր հետ տեղափոխվում է Իսրայել:

Ներկայումս, ինչպես հայտնի է, ռուսական պրիմադոննայի ամուսինն է: Նրանք ունեն բալիկներ, զբաղվում են հետաքրքիր մշակութային գործունեությամբ:

Առանց Գալկինի դժվար է պատկերացնել ռուսական ժամանակակից որևէ հումորային կամ երաժշտական նախագիծ: Նա իր ներկայությամբ հետաքրքիր երանգ է հաղորդում տարատեսակ հեռուստանախագծերին ու հաղորդումներին:

Նա նաև հաջողված հաղորդավար է, հանդես է գալիս մոնոներկայացումներով: Գալկինը չի վարանում նաև պարբերաբար հանդես գալ իր քաղաքացիական ընդդիմադիր հայացքների արտահայտությամբ՝ անդրադառնալով տարատեսակ սուր թեմաների:

Դերասանն այսօր դառնում է քառասունչորս տարեկան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: