2 անգամ հրաժարվել է թեստավորվել՝ պնդելով, թե իրեն կչիպավորեն. մանրամասներ Գյումրու քահանայի կնոջ մահվան հանգամանքներից

Այսօր մի ցավալի իրողության մասին տեղեկություն հանրայնացվեց համացանցում: Երեկ Գյումրիում մի քահանայի կին էր մահացել բավականին ցավալի հանգամանքներում:

Պարզվում է՝ կնոջ, ամուսնու, որ քահանա է, ինչպես նաև նրանց տան մյուս անձանց մոտ երկարատև առողջական վատթարացում է գրանցվել, սակայն ոչ մի բուժօգնության դիմելու ցանկություն չեն ունեցել:

Երբ տեղամասային բժիշկն իմացել է դրա մասին, նրանց ուղղորդել է թեստավորման, սակայն նրանք կտրականապես մերժել են այդ առաջարկը:

Բանը հասել է նրան, որ միջամտել է նաև մարզային ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը, սակայն ընտանիքի անդամները շարունակել են մերժել այդ առաջարկը՝ մեկնաբանելով չիպավորման վախով:

Նրանք նշել են, որ ավելի շուտ գերադասում են տանը մահանալ, քան թեստավորման պատրվակով չիպավորվեն: Միայն բուժաշխատողների պնդումներից հետո է հաջողվել կնոջը հիվանդանոց փոխադրել:

Սակայն այնտեղ էլ է անհնար եղել նրա կյանքը փրկելը: Պատմելով այս մասին՝ տեղամասային պոլիկլինիկայի տնօրեն Հ. Վարձելյանն ասել է, որ ամուսինը փոշմանել է, սակայն արդեն անօգուտ է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: