Այսօր հայտարարված էր, որ ժամը 19-ին մեկնարկելու է Գ. Ծառուկայնին երկամսյա կալանքի տակ վերցնելու որոշման քննարկման գործընթացը: Դատարան է ժամանել Գ. Ծառուկյանը: Գրկախառնվելով Ն. Զոհրաբյանի հետ՝ նա մի փոքր զրույց է ունեցել թիմակիցների հետ, հետո մուտք գործել շենք:
Հայտնի է, որ նիստը սկսվելու է գրեթե մեկժամյա ուշացումով: Նրան սատարելու համար այնտեղ են հավաքվել ընդդիմադիր թևի տարբեր ներկայացուցիչներ:
Ա. Վանեցյանը, Ա. Մինասյանը և այլք ասել են, որ եկել են սատարելու Գ. Ծառուկյանին: Լրագրողներին հարցազրույցներ են տալիս տեղում հավաքված քաղաքական գործիչները:
Ա. Վանեցյանն ասել է, որ ինքը փայլուն փոխհարաբերությունների մեջ է գտնվում Գ. Ծառուկյանի հետ: Նա զարմանալի կամ անհավանական չի համարում նաև, որ ինքը ևս կարող է նման իրավիճակում հայտնվել առաջիկայում:
Իրենք քաղաքական առաջնորդի՝ Գ. Ծառուկյանի գալուն պես ԲՀԿ-ի տիկնայք չեն կարողացել զսպել իրենց էմոցիաներն ու հուզմունքը:
Ծառուկյանը ժամանեց դատարան․ համակիրները ծափերով են ողջունում նրան
Ծառուկյանը ժամանեց դատարան․ համակիրները ծափերով են ողջունում նրան
Опубликовано Ազատություն ռադիոկայան Среда, 17 июня 2020 г.