Քաղաքական դաշտի քաշքշուկներն իրականում Գագիկ Ծառուկյանի և Միքայել Մինասյանի միջև են. Հայկ Մանասյանի ուշագրավ դիտարկումները

Բացի մասնագիտական ոլորտի ակտիվ դիրքորոշման, բժիշկ Հ. Մանասյանն ունի նաև քաղաքացու ակտիվ դիրքորոշում ու քաղաքական, տնտեսական հարցերին առնչվող իր կարծիքները հաճախ է հանրայնացնում սոցցանցային հրապարակումների միջոցով:

Հ. Մանասյանի հերթական գրառումը քաղաքական խմորումների մասին է: Հիշեցնելով իր հետևորդներին հայտնի ասացվածքը, որն ասում է, որ իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է, բժիշկը հիշեցնում է Ս. Սարգսյանի ու Գ. Ծառուկյանի անհամաձայնությունները:

Բժիշկը անդրադառնում է նաև վերջին զարգացումներին՝ արձանագրելով, որ Ծառուկյանը փաստորեն դարձել է նաև Ն. Փաշինյանի թշնամին: Սակայն Հ. Մանասյանը կարծում է, որ հիմնական կոնֆլիկտն ընթանում է հիմնականում Գ. Ծառուկյանի և Մ. Մինասյանի միջև:

Նրանց միջև պայքար է գնում այն հարցի շուրջ, թե ով կգլխավորի ներկայիս բողոքավոր զանգվածին: Հ. Մանասյանը գրառումը եզրափակում է ներողամտությամբ ու հարգանքով հարցը լուծելու առաջարկությամբ, քանի որ հակառակ ընթացքը՝ հակադրությունը, դրսի գայլերին ավելի ձեռնտու կլինի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: