Գրեթե մեկ ամիս առաջ Տաթևիկ Ռևազյանը մեծ ուրախությամբ հանրայնացրեց իր մայրանալու մասին տեղեկությունը: Լուրը, որ արդեն լույս աշխարհ է եկել Տ. Ռևազյանի առաջնեկը, սենսացիոն խոսակցությունների առիթ դարձավ:
Խոսակցությունների առիթ էր դարձել ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տհաճ գրառումը նորածին փոքրիկի լույս աշխարհ գալու առիթով: Բանը հասավ նրան, որ այս մասին դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Մարդու իրավունքների պաշտպանը:
Շատ օգտատերեր սատարող և ջերմ գրառումներով փորձեցին մթնոլորտը դարձնել առավել դրական՝ շնորհավորելով նորաթուխ մայրիկին:
Տ. Ռևազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով փոքրիկ դստրիկի քնած ժամանակվանից մի փոքրիկ կադր:
Տ. Ռևազյանը հեշթեգներով նշել է, որ իր նորածին փոքրիկն աղջիկ է, նա կորոնավիրուսի ժամանակ լույս աշխարհ եկած փոքրիկ է:
Երեխան լուսանկարում ամբողջությամբ սպիտակի մեջ է: Լուսանկարին եղել են բազմաթիվ ջերմ արձագանքներ: Սա Տ. Ռևազյանի դստրիկի երկրորդ հրապարակված լուսանկարն է: