Հայաստանի դրոշ բարձրացնելը, ներդրում բերելը կամ պետության համար մի լավ բան անելը, չի կարելի ծախել էդ նույն պետության և հանրության վրա. Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան, մանկավարժ Վ. Թոքմաջյանն ուշագրավ հրապարակում է արել՝ անդրադառնալով այն հարցին, որն այսօր այդքան քննարկվում էր: Խոսքը բերման ենթարկված սպորտսմենի մասին է:

Հիշեցնենք, որ ցերեկը բերման ենթարկված մարզիկը երեկոյան արդեն բավականին հուզական ելույթ էր ունեցել՝ հիշեցնելով իր ավանդը սպորտային բնագավառում մեր երկրի հեղինակության բարձրացման համար:

Պատմաբանը սխալ է համարում այսօրինակ մոտեցումը: Նա դա բնորոշում է արածը պետության և հանրության վրա ծախել՝ անթույլատրելի համարելով երևույթը:

Պատմաբանը նշում է, որ այսպիսի մոտեցում կարող են ցուցաբերել բոլոր պետական աշխատողները՝ բժիշկներից մինչև մանկավարժներ, քանի որ նրանք իրենց ամենօրյա գործունեությամբ ինչ-որ բան անում են երկրի, պետության համար:

Արձանագրելով այն փաստը, որ բոլորն էլ երախտապարտ են այն անձանց, ովքեր պետության համար նշանակալի գործունեությամբ են աչքի ընկել՝ Վ. Թոքմաջյանն այնուամենայնիվ արձանագրում է, որ այդպիսի շնորհակալ քայլը չպետք է մարդուն անպատժելիության զգացում ներշնչի: Ուշագրավ դիտարկումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: