«12 օր առաջ իմ և մեր մեծ ընտանիքի բոլոր անդամների մոտ հաստատվեց կորոնավիրուս՝ ջերմություն…» Հովսեփ Պատվականյանի ուշագրավ գրառումը

Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Հովսեփ Պատվականյանն ուշագրավ սոցցանցային գրառում է արել՝ պատմելով վերջին շրջանում իր և ընտանիքի հիվանդության ու ծանր ապրումների մասին:

Հ. Պատվականյանն ու իր ընտանիքը չեն կարողացել խուսափել համավարակից: Դեռ տասներկու օր առաջ նրանց մոտ հաստատվել է վիրուսը: Այն բավականին ծանր ընթացք է ունեցել՝ ուղեկցված բոլոր ախտանշաննեորվ՝ համի, հոտի բացակայություն, թոքաբորբ, տաքություն, շնչառական դժվարություններ…

Հ. Պատվականյանը գրել է, որ այդ դժվարին շրջանը հաղթահարել կարողացել են բժիշկների բարեխիղճ ու հոգատար ջանքերի և օպերատիվ շտաբի խնամքի, ուշադրության ու արագ արձագանքման շնորհիվ:

Հ. Պատվականյանի համար մեծ նշանակություն է ունեցել զգացողությունը, որ թիկունքին պետություն է կանգնած, իսկ կողքին՝ սրտացավ մարդիկ:

Սակայն նրա համար ցավալի է նաև այն, որ հակահամաճարակային այս պայքարում որոշ «քաղաքական» ուժեր հակաքարոզ են տանում տարբեր առիթներով՝ հորդորելով դիմակ չկրել, թերթիկ չլրացնել և այլն: Հ. Պատվականյանը նշում է, որ բանը հասել է այնտեղ, որ նրանք  նույնիսկ հարևաններին հորդորել են իրենց վրա հարձակվել վարակված լինելու համար:

«Պանդեմիան կանցնի, բայց պատմությունը Ձեզ կհիշի, որպես հակապետական և ապազգային անհատների»,- գրառումը եզրափակել է Հ. Պատվականյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: