Հայտնի է, որ երեկ տևական ժամանակով ԱԱԾ աշխատակիցները խուզարկում էին Գ. Ծառուկյանի տունը: Ն. Զոհրաբյանը դեռ երեկ հայտարարել էր, որ աբսուրդային բաներ են հայտնաբերել, ինչպես օրինակ՝ հարսանեկան հրավիրատոմս:
Երեկ տարածած հայտարարության մեջ ԱԱԾ-ն ներկայացրել է մի քանի հիմք ու հիմնավորում՝ Գ. Ծառուկյանի հանդեպ քրեական գործ հարուցելու համար:
Այսօր արդեն ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնորեն ներկայացնելով, թե ինչեր են հայտնաբերվել խուզարկման ժամանակ, ինչպես նաև այն, թե ինչ չափի օրինախախտումներ են գրանցվել, որոնք գտնվում են քննության փուլում:
Հայտնի է, որ այսօրվա ԱԺ արտահերթ նիստին ԲՀԿ-ական ոչ մի անդամ չի մասնակցելու, քանի որ նրանց աշխատասենյակները փակ են, իսկ վաղը լինելու է մեկ այլ նիստ, որին նրանց մասնակցությունը պետք է լինի որպես ԱԺ պատգամավորներ:
ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը հրապարակում ենք կից, որտեղից կարող եք մանրամասներ իմանալ ընթացիկ գործի վերաբերյալ:
Բացահայտվել են պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր
Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր #ԱԱԾhttps://bit.ly/2AAMSxH
Опубликовано ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Понедельник, 15 июня 2020 г.