«Շատ վատ սցենար են ուզում, որին արժանի չեք դուք, Հայաստանը և բոլորս». Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ գրառումը

Ստյոպա Սաֆարյանը սոցցանցային գրառմամբ անդրադարձել է թագավարակային վիճակագրությանը: Նա գրել է, որ մեծ զգուշավորությամբ և ներքին անհանգստությամբ է հետևում վիճակագրությանը, իսկ արդյունքում որոշ արձանագրումներ է արել:

Նա փաստում է, որ կա համավարակի հաստատման դեպքերի որոշակի նվազում: Հույս հայտնելով, որ ներկայումս իրականացվող ֆլեշմոբ-ակցիաների արդյունքում դրանք առաջիկայում ավելի են նվազելու՝ Ս. Սաֆարյանը հորդորում է բոլորին չտրվել սադրանքների և մարդաշատ ցույցերի ու հավաքների չմասնակցել:

Փաստելով, որ այս օրերին շատերը սկսել են ավելի բարեխղճորեն հետևել կանոններին, ավելի պարտաճանաչորեն դիմակներ դնել՝ Ս. Սաֆարյանն արձանագրում է, որ դա որոշ ուժերի համար ձեռնտու չէ, քանի որ նրանք ակնկալում են վատագույն սցենարներ:

Ս. Սաֆարյանը նշում է, որ հակաժողովրդավարական հիստերիան ուժգնանում է, քանի որ ժողովրդական շրջանակներում քիչ թե շատ ավելի լավ են սկսել պահպանել հակահամաճարակային կանոնները:

Բժիշկների և ոստիկանների անունից խնդրելով, որ ավելի խստորեն հետևեն կանոններին՝ Ս. Սաֆարյանը վերստին հիշեցնում է անհրաժեշտ գործողությունների շարքը, որին պետք է հետևեն բոլորը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: