Ի՞նչ է ասել Գ. Ծառուկյանը ԱԱԾ-ից դուրս գալուց անմիջապես հետո. տեսանյութ

Կիրակնօրյա առավոտը բարի չէր ծառուկյանական թևի ներկայացուցիչների համար: Օրը սկսվեց նախ Գ. Ծառուկյանի տան խուզարկությամբ, ապա նաև կուսակցության ղեկավարին ուղեկցեցին հարցաքննության, ինչն էլ ակցիայի ու ցույցի առիթ դարձավ:

Ամբողջ օրը Ծառուկյանի կողմնակիցները ԱԱԾ շենքի մոտ կուսակցության առաջնորդին իրենց օժանդակությունն էին հայտնում, ինչը պարբերական քաշքշուքներով էր ուղեկցվում:

Մինչ լրատվամիջոցները լուսաբանում էին Խանջյան-Նալբանդյան փողոցներում տեղի ունեցող իրադարձությունները, ԱԱԾ-ն մի քանի հայտարարություններ էր հանրայնացնում Գ. Ծառուկյանին առաջադրված մեղադրանքների հիմքերի մասին:

Ուշ երեկոյան Գ. Ծառուկյանը դուրս եկավ հարցաքննության վայրից, իսկ իրեն հարց ուղղած լրատվամիջոցներին հայտնեց, որ իրադարձությունները որակում է քաղաքական, քանզի դրանք հաջորդել են իր հայտարարությանը:

Նա նշեց, որ եթե իր հայտարարությունը չլիներ, հավանաբար այսպիսի դեպքեր չէին լինի: Մինչ այդ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Գ. Ծառուկյանն իր հայտարարությունն արել է՝ իմանալով իր հանդեպ տարվող քրեկան գործերի մասին:

Գ. Ծառուկյանի՝ դուրս գալուց հետո արված հայտարարությանը կարող եք ծանոթանալ կից:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: