Տեսեք՝ ինչպես է հիմա ապրում 7,2 կգ քաշով ծնված տղան

Քևին Ռոբերտ Քլարկի մայրը դեռևս հղիության ընթացքում հասկանում էր, որ իր երեխան խոշոր է լինելու, քանի որ իրենց ընտանիքում բոլոր երեխաները խոշոր են ծնվում։ Բայց այն, որ որդին այդքան խոշոր կլինի, կինը չէր էլ կարող պատկերացնել։

1983 թվականին ծնված տղան կշռել է 7,2 կգ, ինչի պատճառով նրա ծնվելուց հետո ընտանիքը բազում խնդիրների է բախվել՝ գտնել մահճակալ ու հագուստ։ Դեռահաս տարիքում Քևինը նույնպես նման խնդիրներ է ունեցել։

12 տարեկանում տտղան 152 սմ է եղել, նրան սպորտային կարիերայում էին տեսնում, սակայն տղային սպորտը չէր հետաքրքրում։

Դպրոցն ավարտելուց հետո նա զինվորական գործի է անցել, ապա տեղափոխվել ոստիկանություն։

Ողջ մանկության տարիներին նա ծաղրի առարկա է եղել իր հասակի պատճառով՝ ժամանակի ընթացքում սովորելով այդպես ապրել։

Այսօր Քևինն ունի լավ աշխատանք, գեղեցկուհի կին, մեծ տուն և սիրելի շուն։ Նա կենսուրախ տղամարդ է՝ համոզված, որ նման հասակով էլ կարելի է ապրել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: