Այսպիսի հարսանյաց տորթ հաստատ չեք տեսել․ նորապսակներն ապշեցրել են բոլորին

Մալայզիացի հայտնի դերասաններ Զախիրա Մաք Վիլսոնի և Այման Խակիմա Ռիդզայի հարսանիքին հրավիրված հյուրերը դժվար թե ակնկալում էին նման անսովոր ու յուրահատուկ տորթ տեսնել։ Բայց այն, ինչը նորապսակները պատրաստել էին հյուրերի համար, նրանք կհիշեն ողջ կյանքի ընթացքում։ Իրապես այդ տպավորությունները բարդ է մոռանալ, քանզի նման բան աշխարհի ոչ մի երկրում չի եղել։

Երկու աստղերի հարսանեկան տոնակատարությունից հետո ԶԼՄ-ները պատմում էին աներևակայելի տորթի մասին, որն ուներ հսկա ջահի տեսք։

Այն հայտնվեց չգիտես թե որտեղից՝ միանգամից բեմի վրա, որտեղ կանգնած էին նորապսակները։ Այդ հրաշալի գլուխգործոցը պատրաստվել է ձեռքով՝ «Lily & Lola Cakes» հրուշակագործական ընկերության կողմից։

Ընկերության տիրուհին խոստովանել է, որ ջահի տեսքով տորթի նախագիծը նա հորինել է քրոջ հետ դեռևս երեք տարի առաջ։ Բայց միայն այդ հարսանիքի համար է կարողացել այն կյանքի կոչել։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: