Ժամանակին Ազարյանի խաչն է զարմացրել ու հիացրել աշխարհը, հիմա՝ Վարդանյան եղբարների 2 խաչը

Բրիտանական «Got talent» նախագծի շրջանակներում իրենց մասնակցությունն են բերել նաև հայազգի Վարդանյան եղբայրները:

Նախագծի ֆորմատին համապատասխան՝ յուրաքանչյուր մասնակից պետք է իր կարողություններով, տաղանդով զարմացնի ներկաներին և արժանանակ ժյուրիի անդամների «Այո՛»-ին:

Վարդանյան եղբայրները, բեմ բարձրանալով, նախ ներկայացել են: Նրանք ասել են, որ 30 տարեկան են, ազգությամբ հայ են, բայց ներկայումս ապրում են Մոսկվայում: Ներկայանալուն հաջորդել է եղբայրների ելույթը:

Ելույթի ողջ ընթացքում հանդիսատեսը և ժյուրիի անդամները ապշած և շունչները պահած հետևել են ելույթի ընթացքին: Նարնք պարբերաբար հիացական, զարմացական բացականչություններ էին անում: Եղբայրներն իրենց մարմիններով տարատեսակ պատկերներ էին ստանում, հատկապես տպավորիչ էր խաչի պատկերը:

Պատկերն առանձնահատուկ տպավորիչ է դառնում, երբ տղաները տրյուկներն անում են՝ դաշույնները բերաններում: Շատերը չէին կարողանում տեսարանները մինչև վերջ նայել:

Ի վերջո ժյուրիի անդամները բոլորն էլ հիացական արձագանքներ են տալիս և «Այո» ասում: Նրանց ասելիքը հիմնականում նույնն էր, երբևէ նման տրյուկներ չէին տեսել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: