Զավեշտ․ ոստիկանը, թոշակի անցնելուց հետո, մատնահարդար է դարձել

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Խակասիայում։ Ներքին գործերի նախարարության նախկին օպեր-լիազորը, թոշակի անցնելուց հետո, դարձել է մատնահարդար։ Իվան Պիսաևն Աբականի ոստիկանությունում աշխատել է 15 տարի՝ հասնելով կապիտանի կոչման, ապա թոշակի անցել։

 

Սակայն թոշակը նրան նոր հնարավորություն է տվել․ տղամարդը որոշել է իրեն այլ ոլորտում փորձել։ Կնոջից և դուստրերից գաղտնի նախկին ոստիկանը նախապատրաստական կուրսերի է գնացել, ինչից հետո գեղեցկության սրահում ընդունվել որպես մատնահարդար։

Նրա նոր աշխատանքում Իվանը հաճախորդների պակաս չի զգում։ Պիսաևի խոսքով՝ նրա հաճախորդներն ամենահաճախը կարմիր գույնի մատնահարդարում են ընտրում։

Իվանը հարմարվել է նաև աշխատավայրում, նրանից էլ բոլորը գոհ են, քանզի բացի բուն աշխատանքից, նա նաև գեղեցկության սրահի մանր կենցաղային անսարքություններն է վերացնում։ Իվան Պիսաևը նշում է, որ երազում է հայտնի ոճաբան Սերգեյ Զվերևի պես կարիերա կառուցել գեղեցկության աշխարհում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: