Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Արսեն Թորոսյան

Նախարար Ա. Թորոսյանը րոպեներ առաջ սենսացիոն գրառում է արել՝ հայտնելով ինքը ճանապարհային պատահարի պատճառ է դարձել: Նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ այդ ժամանակ իր մեքենան վարել է անձամբ:

Մանրամասնելով դեպքի մանրամասները՝ նախարարը տեղեկացնում է, որ աշխատավայր գնալու ճանապարհին՝ Սախարովի հրապարակից դեպի Վարդանաց փողոց թեքվելիս նա կամաց ընթացող իր մեքենայի աջ կողմով խփել է մի փոքրիկի:

Նախարարը տեղեկացնում է, որ երեխան եղել է տասնամյա տղա: Նա անձամբ անմիջապես փոքրիկին հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտական պրոցեդուրաները:

Նախարարը նաև տեղեկացնում է, որ փոքրիկը մի փոքր քերծվածք է ունեցել, իսկ կենսական որևէ մտահոգություն այս պահին չկա: Ա. Թորոսյանը նշում է, որ օրվա ընթացքում փոքրիկը մի որոշ ժամանակահատված դեռևս կգտնվի բժշկական վերահսկողության ներքո, իսկ հետո տուն կվերադառնա:

Նախարարը տեղեկացնում է նաև, որ դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանությանը: Գրառումը կցված է ստորև:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: