ՀՀ Վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված ու տաղանդավոր դերասանուհի Էվելինա Շահիրյանը նշում է ծննդյան յոթանասունիննամյակը: Նա շարունակում է իր հմայքով հիացնել շատերին:

Ծնունդով գյումրեցի արտիստուհին երկար տարիներ եղել է հաղորդավարության ոլորտում՝ վարելով մանկական ու երաժշտական հաղորդումներ:

Հենց այս կարճ ժամանակահատվածում էլ հաղորդավարուհի աշխատող Էվելինան ծանոթանում է իր ապագա ամուսնու հետ:

Հայտնի ու բազմաթիվ հաջողությունների հասած արտիստը իր բազմաբեղուն կյանքի ընթաքում հասցրել է բազմաթիվ արժեքավոր ֆիլմերում ու ներկայացումներում հանդես գալ՝ կերտելով հաջողված, տիպային կերպարներ:

Գրեթե կես դար բեմում հաջողակ ու վարպետացած դերասանուհին կյանքում, սակայն, չի սիրում խաղալ: Նա առավելաբար գնահատում է մարդակյին անկեղծությունը:

Որքան էլ դերասանուհին հաջողված է ու սիրված իր մասնագիտության ոլորտում, նա անկեղծորեն խոստովանում է, որ մշտապես դժգոհ է լինում ինքն իրենից:

Է. Շահիրյանի դուստրը շարունակում է մոր գործը, տղան նկարիչ է, իսկ թոռները, ժառանգելով գեներով փոխանցված տաղանդը, ևս հրաշալի կերպով դրսևորվում են արվեստի ոլորտում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: