Անահիտ Սիմոնյանն, ինչպես վերջերս է հայտնի դարձել, որոշել է ընդհատել Հայկոյի հետ համատեղ ընտանեկան կապը:
Այս ամենով հանդերձ նա շարունակում է ակտիվությամբ տարբեր հեռուստանախագծերում ու նախաձեռնություններում հանդես գալ:
Անահիտը ակտիվ է նաև սոցցանցային տարբեր հարթակներում: Նա այն հազվադեպ հայտնի դեմքերից է, ով մեծ ակտիվություն է դրսևորում նաև Տիկ-տոկում:
Անահիտը ինստագրամյան հարթակում անչափ հուզիչ գրառում է արել՝ շնորհավորելով իր մտերիմ ու սիրելի ընկեր Գոռին ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական գրառման մեջ Անահիտը կարևորել է իրենց հարաբերությունների ազնվությունը:
Անահիտը կարևորել է հատկապես այն փաստը, որ Գոռն իր կողքին է եղել բոլոր դժվարությունների ժամանակ ի տարբերություն մյուս ընկերների:
Իր լավագույն ընկերոջն առողջություն ու երջանկություն մաղթելով՝ Անահիտը ցանկացել է, որ նա գտնի իր կյանքի երկրորդ կեսին:
Անահիտը նաև շնորհակալություն է հայտնել Գոռի ծնողներին, որ նրա պես հրաշալի մարդ են դաստիարակել: Անահիտը նաև հրապարակել է իրենց համատեղ լուսանկարը: