Ես արդեն 10 ընտանիք ճանաչում եմ, որ վարի են գնում, սթափվե՜ք. դերասան Հովհաննես Դավթյանն ուշագրավ գրառում է արել

Մոնոներկայացումների վարպետ, դերասան Հովհաննես Դավթյանը, ով վերջին շրջանում առավել շատ աչքի է ընկնում կարճ տևողությամբ հումորային հոլովակներում, իր էջում բավականին ուշագրավ հրապարակմամբ է հանդես եկել՝ սթափության կոչ անելով:

Դերասանին բարկացնում է այն միտքը, որ շրջապատում համավարակով պայմանավորված շատ ցավալի զարգացումներ են կատարվում, իսկ ոմանք շարունակում են անլրջություն ցուցաբերել՝ գաղտնի կերպով մարդաշատ հավաքներ, միջոցառումներ կազմակերպելով, ինչպես նաև սերիալներ նկարահանելով:

Նա զարմանում է, թե ինչպես այս պայմաններում կարելի է երկու կոպեկի համար դեռևս սերիալներ, սիթքոմներ, հաղորդումներ նկարահանվել:

Դերասանը եզրակացնում է, որ եթե տեղի ունեցողի պայմաններում շարունակվում են այսօրինակ գործունեությունները, ապա դրանք իրականացնողները կամ անուղեղ են, քանզի չեն գիտակցում լրջության չափը, կամ էլ սրիկա են, քանի որ դերասանը դրա մեջ հատուկ միտում է տեսնում:

Կրկնելով այն անձանց արտահայտությունները, ովքեր ասում են, թե թագավարակին չեն հավատում՝ դերասանը նշում է, որ անձամբ տասնյակից ավել ընտանիքների է ճանաչում, ովքեր հայտնվել են թագավարակի ճիրաններում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: