Համավարակի հետ կապված ինչպիսի՞ իրավիճակ է հիմա Գյումրիում

Շիրակի մարզպետարանի սոցցանցային էջում ուշագրավ փաստական տեղեկություններ են հրապարակվել Գյումրիում և մարզում թագավարակի տարածվածության հետ կապված:

Ըստ հրապարակված տվյալների՝ այս պահին մարզկենտրոնի հիվանդանոցում փաստացի բուժում է ստանում թագավարակով հիվանդ 68 քաղաքացի, որոնցից 45-ը մարզային շրջանների բնակիչներ են:

Մարզային ընդհանուր բնակչության առողջապահական վերահսկողությունը իրականացվում է պարտաճանաչ կերպով: Շուրջ 758 քաղաքացի մեկուսացման մեջ է և գտնվում է հսկողության տակ:

Ընդ որում՝ այս 758-ից 118 քաղաքացու մոտ թագավարակային դրական ախտորոշում է հայտնաբերվել, սակայն նրանց հիվանդության ընթացքն առանց որևէ ախտանիշի է:

Հայտարարվում է նաև, որ այս ընթացքում մարզում արձանագրվել է թագավարակյին հիվանդության պատճառով մահվան շուրջ տասը դեպք, իսկ 28 քաղաքացիներ մարզային հիվանդանոցից մայրաքաղաքային հիվանդանոց են տեղափոխվել:

Հայտնի է նաև, որ մարզին բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրվել է իմունոֆերմենտային ախտորոշիչ սարք, ինչպես նաև պացիենտ մոնիտոր:

Սույն փաստական տվյալների մասին մարզպետարանի հանրայնացրած հրապարակումը ներկայացվում է կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: