Ես այլևս չեմ աշխատում բանկում. ՎՏԲ-Հայաստան բանկի աշխատակիցը սենսացիոն հայտարարություն է արել

ՎՏԲ Հայաստան բանկի աշխատակիցներից մեկը սենսացիոն հայտարարություն է արել իր սոցցանցային էջում, որը մեծ արձագանք ու տարածում է գտել համացանցում: Գրառումից պարզ են դառնում մի շարք հանգամանքներ:

Բանկի փիար մենեջեր Դիանան գրել է, որ այլևս չի աշխատում այդ բանկում՝ մանրամասնելով բոլոր պատճառները:

Ներկայացնելով աշխատանքային ոչ պատշաճ պայմանները, աշխատակիցների նկատմամբ ոչ բարեհամբույր ու ոչ ըմբռնողական վերաբերմունքը՝ Դիանան գրել է, որ իրեն արգելել են նույնիսկ հեռավար աշխատել, որպեսզի չվտանգի ընտանիքի մյուս անդամների առողջական կայունությունը:

Սակայն հարցն առավել լրջացել և հատել է թույլատրելիության սահմանը, երբ Դիանային առաջարկել են թարգմանել այն վատ կարծիքները, որոնք հնչում են մեր վարչապետի հասցեին՝ ուղարկելով Ռուսաստան:

Սա է եղել համբերության վերջին կաթիլը: Նա դուրս է եկել աշխատանքից: Դիանան գրել է, որ կորցնելով աշխատանքը փորձել է պահել մարդկային դիմագիծն ու սկզբունքները:

Դիանայի գրառումը ներկայացնում ենք կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: