Ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ ու գործունեությամբ աչքի ընկնող Նինա Կարապետյանցը կարևոր հայտարարություն է արել: Նա տեսաուղերձով դիմել է նախկինում մերժված, այժմ ակտիվություն ցուցաբերող որոշ անձանց:
Նշելով, որ ներկայիս իշխանությունները, իրենց բազմաթիվ թերություններով հանդերձ, ունեն ընտրված լինելու առավելությունը՝ իրավապաշտպանը զգուշացնում է, որ նախկինում մերժվածները հիմա չփորձեն օգտվել իրենց հնչեցրած քննադատություններից, պահանջատիրությունից, ծեփել-փռելու գործաղությունների և հեղաշրջում իրականացնելու շանսեր փնտրեն այդտեղ:
Ն. Կարապետյանցն այդպես մտածողներին զգուշացնում է, որ հեղաշրջման փորձի դեպքում իրենք՝ ներկայիս ակտիվ քննադատները, լինելու են առաջին շարքերում ու պաշտպանելու են իշխանություններին, թույլ չեն տալու հեղաշրջում իրականացվի:
Իրավապաշտպանը վստահեցնում է, որ նախկինները որևէ շանս չունեն վերադառնալու, քանզի ազնիվ քննադատողները միշտ լինելու են առաջին շարքերում: Անկախ այն բանից, թե ինչ դիմակով են ուզում նախկինները վերադառնան, մեկ է նրանք ոչ մի շանս չունեն:
Իրավապաշտպանի ուշագրավ տեսաուղերձը կցված է ստորև:
Էս էլ սենց
Опубликовано Ниной Карапетянц Пятница, 12 июня 2020 г.