Քրիստինե Պեպելյանի և Սարգիս Եղիազարյանի անչափ գեղեցիկ նոր երգը. «Սեր իմ»

Քրիստինե Պեպելյանը դուետային նոր կատարմամբ է հանդես եկել մեր երիտասարդ կատարողներից մեկի՝ Սարգիս Եղիազարյանի հետ: Նրանք միասին ներկայացրել են «Սեր իմ» չքնաղ սիրային տրամադրություններով հագեցած սքանչելի երգը: Երգը ունի նաև իր բովանդակության ու մեղեդու հետ ներդաշնակորեն համադրվող գունագեղ ու նրբաճաշակ հոլովակ:

Երգի գեղեցիկ մեղեդին հեղինակել է Գուրո Գասպարյանը, իսկ խոսքերն ավարտուն տեսքի են եկել Անահիտ Մխիթարյանի ու Ռազմիկ Ամյանի համատեղ ջանքերով:

Երգը գեղեցիկ սիրո խոստովանություն է, երկուստեք սիրո ու ներքին զգացողություների արտահայտություն: Այն երջանիկ զգացողություններ փոխանցելով հանդերձ համապատասխան մելամաղձոտ տրամադրություն է հաղորդում ունկնդրին:

Հրաշալի տեսահոլովակի ռեժիսորը տաղանդավոր ու իր որակյալ աշխատանքներով արդեն աչքի ընկած ու հայտնի դարձած Սյոմա Կոդաբաշյանն է:

Երգում սիրահարները խոստանում են միմյանց իրենց նուրբ ու ուժեղ զգացողություններով իրար երկինք հանել՝ հասցնելով լիարժեք ու ներդաշնակ երջանկության զգացողության:

Այս հրաշալի ու նուրբ երգը կարող եք վայելել ստորև: Չես ձանձրանում նույնիսկ այն մի քանի անգամ լսելուց:

Рейтинг
( 6 оценок, среднее 3.83 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: