Վերջին հաշվով, մեր երկրի ցածր մահացությամբ մենք մնում ենք համաճարակից պատվով դուրս եկող երկրների և առողջապահական համակարգերի շարքում

Հ. Մանասյանն անդրադարձել է Ա. Թորոսյանի վերջին ուղիղեթերային միացման ժամանակ հնչեցրած մտքերին: Ա. Թորոսյանն անկեղծորեն նշում էր այն բոլոր կետերը, որոնց դեպքում իրենք հապաղել կամ թերություն են թույլ տվել՝ իրավիճակային անորոշությամբ բացատրելով այդ ամենը:

Հայկ Մանասյանն իր գրառման մեջ վերահաստատում է այն հայտնի խոսքը, որ ոչ ոք էլ բացառապես անսխալական չէ և զերծ չէ սխալվելու հնարավորություններից: Այն, որ առկա իրավիճակը սխալվելու տեսանկյունից բարձր ռիսկայություն էր պարունակում, միանգամայն հասկանալի են նաև թույլ տրված թերությունները:

Նշելով, որ առողջապահական ոլորտում ոչ մի մասնագետ էլ զերծ չէ թեկուզ մի քանի կոպիտ սխալ թույլ տալուց՝ հայտնի բժիշկը այնուամենայնիվ փաստում է, որ մեր երկրում վարակի մեծ տարածվածության հետ քիչ են նաև մահացության դեպքերը:

Նա հայտնում է, որ մեր երկիրը մահացության քիչ թվով հաղթողների շարքերում է թագավարակային պայքարում, ուստի պետք չէ հաղթողներին դատել:

Գրառումը բժիշկը եզրափակել է նախարարին լավատեսական կոչեր ավելի շատ հնչեցնելու խորհրդով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: