Ուշադրություն. նոր հայտարարություն Ռուսաստանից սպասվող նոր թռիչքի մանրամասների մասին

Դոնի Ռոստովում գտնվող հայկական հյուպատոսությունը քիչ առաջ նոր հայտարարություն է հրապարակել սոցցանցային հարթակում, որտեղ որոշակի մանրամասներ են տրվում այնտեղից դեպի Հայաստան սպասվելիք առաջիկա թռիչքի մանրամասների մասին:

Ըստ այդմ՝ նոր թռիչք է նախատեսվում իրականացնել հունիսի 14-ին՝ ռոստովյան Պլատով օդակայանից: Հայտարարության մեջ ասվում է, որ սույն թռիչքի համար տոմսեր կարելի է ձեռք բերել Ատլաս Յուգ ընկերության համապատասխան տոմսարկղերից:

Հայտնի է նաև տոմսերի արժողությունը. դրանք 13 հազար 700 ռուսական ռուբլի է: Նշված թույլատրելի ուղեբեռը քսաներեք կիլոգրամն է, իսկ ձեռքի համար թույլատրելի է ևս ութ կիլոգրամ քաշով բեռ:

Փոքրիկները, ովքեր չեն հատել երկու տարեկանի սահմանը առանց ուղեբեռի հնարավորության անվճար թռչելու հնարավորություն ունեն:

Հայտարարության մեջ նախազգուշացվում է նաև, որ թռիչքին մասնակցած բոլոր քաղաքացիները տասնչորսօրյա մեկուսացման պետք է ենթարկվեն՝ յուրաքանչյուրն իր բնակավայրում:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք կից, որտեղ տեղադրված է նաև անհրաժեշտ հեռախոսային համարներ՝ տոմսերի ձեռքբերման համար պայմանավորվելու նպատակով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: