Շատ գեղեցիկ երգ ու տեսահոլովակ է ծնվել համավարակի օրերին. հուզիչ երգ, որից փշաքաղվել կարելի է

Համավարակը ոչ միայն դժվարությունների, ցավալի լուծումների պատճառ է դառնում, այլև վերաաժևորումների ու կյանքը նորովի ընկալելու առիթ է դառնում: Այս համատեքստում ստեղծվում են նաև մշակութային արժեքավոր գործեր:

Թագավարակային մթնոլորտում ծնվել է մի հուզիչ ու հրաշալի երգ, որը ստեղծվել է հեռավար համագործակցությունների արդյունքում:

Երգի երաժշտության հեղինակը Մարինե Գյուլումյանն է: Այստեղ հնչում է նաև Արտյոմ Մինասյանի դուդուկի հրաշալի ձայնը: Երգի խոսքերը հեղինակել է տաղանդավոր ստեղծագործող Լիլիթ Բլեյանը:

Երգում արտահայտվում է հետաքրքիր գաղափար, մարդկային մտքեր, որոնք այս օրերին արթնանում են շատ-շատերի մոտ: Երկար ձգվող դաժան գարունը, որ մարդկանց միջև տարածություն սահմանեց ու գծեց, արտացոլվել է նաև այս ստեղծագործության մեջ:

Երգն իր չքնաղ կատարմամբ ավելի ազդեցիկ ու հնչեղ է դարձրել Իվետա Մուկուչյանը: Սա սթափության յուրօրինակ կոչ է, նոր գարունների իղձ ու երազանք, նոր բացվող լույսի հավատ:

Տեսահոլովակում տեղ են գտել այժմեական կադրեր, հուզիչ տեսարաններ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: