Արտակարգ կարևոր լուր. Երկար տարիների սպասումից հետո Հայաստանում վերջապես հնարավոր կլինի

Դեռևս օրեր առաջ վարչապետն իր նախընթաց ելույթներում հայտնել էր հատուկ ՊԷՏ հետազոտության համար նախատեսված սարքի հնարավոր ներմուծման մասին: Այս կարևոր փաստը մեր հայրենակիցներին հնարավորություն կտա խիստ կարևոր հետազոտություն անցնել մեր հայրենիքում՝ առանց չարդարացված մեծ գումարներ ծախսելով:

ՊԷՏ հետազոտությունը խիստ կարևոր է քաղցկեղ ունեցող մարդկանց համար, իսկ մինչ այս մեր հայրենակիցները դրա համար ստիպված էին լինում գնալ Թբիլիսի, Մոսկվա կամ Պետերբուրգ։

Այսպիսով՝ կարելի է միանշանակորեն փաստել, որ սա շատ կարևոր քայլ է Հայաստանում ախտորոշման բնագավառի զարգացման առումով։

Հայտնի է, որ սարքը գտնվելու և գործելու է ֆիզիկայի ինստիտուտում: Նախարար Ա. Թորոսյանը փոքրիկ հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Հայաստանում իրականացվում առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ), որին սպասել են շուրջ տասը տարի:

Շնորհակալություն հայտնելով ֆիզիկոսներին ու բժիշկներին այս կարևոր նախաձեռնությունը հաջողելու համար՝ նախարարը նշել է, որ այս պայմաններում սա մեծ հաղթանակ է հայկական առողջապահական ոլորտի համար:

Առաջին ՊԷՏ/ՀՏ 10.06.2020

‼️Վերջապես Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները և մեր քաղաքացիները փաստորեն զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից:Հավանաբար մյուս շաբաթից սկսած, մեր բոլոր քաղաքացիները, հատկապես քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե' հիմա, թե' հետո:Սա իրապես հաղթանակ է մեր երկրի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով նպաստել է այս կարևոր ծառայության հասանելիության ապահովմանը Հայաստանում` ֆիզիկոսներից մինչև բժիշկններ:#ԱռողջԵղեք #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր

Опубликовано Arsen Torosyan Среда, 10 июня 2020 г.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: