Անչափ ցավալի լուր. Սևանում ջրահեղձ են եղել երիտասարդ տղաներ

Ամառային եղանակը Սևանա լճի տարածքում լրացուցիչ հսկողության առիթ է դառնում, սակայն հսկողությունը չի բացառում դժբախտ դեպքերի գրանցումը:

Հերթական ցնցող ու ցավալի դեպքը գրանցվել է այսօր՝ լողալու համար լողափ մեկնած երկու տղաների հետ: Փրկարարական ծառայությունից հայտնում են, որ անդառնալի հետևանքով հանգուցալուծված դեպքը տեղի է ունեցել կեսօրին մոտ:

Երեք ընկերներ, ովքեր տասնվեց տարեկան են, գնացել են լիճ, որպեսզի լողան, սակայն նրանց այդ ցանկությունը անդառնալի ավարտ է ունեցել: Նրանցից երկուսը ջուրն են ընկել, իսկ երրորդն ականատես է եղել այդ ցավալի տեսարանին:

Նա անմիջապես զանգել է Սևանի ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանին, ով էլ անմիջապես մտել է ջուրը տղաներին հանելու:

Մինչ տղաներին ջրից կհանեին, նրանք արդեն ջրահեղձ են եղել, նրանց կյանքը փրկել չի հաջողվել: Տղաները 2004 թվականի ծնունդ էին, հասակակիցներ:

Մարզային փրկարարական ջոկատները ևս դեպքի վայր են ուղևորվել անմիջապես, սակայն որևիցե բան անելն անհնար է եղել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: