Կարևոր. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը նոր հայտարարություն է տարածել առաջիկա թռիչքների մասին

Ռուսաստանում հայկական դեսպանության սոցցանցային էջում նոր տեղեկատվություն է հանրայնացվել, որտեղ ինֆորմացիա է տրվում առաջիկա թռիչքների մանրամասների մասին:

Ըստ այդմ, հունիսի տասներկուսի թռիչքը լինելու է 18:00-ին, որին կարելի է մասնակցել միայն այն դեպքում, եթե նախօրոք դիմել, ապա նաև հեռախոսային կապով վերահաստատել եք ձեր ներկայությունն ու մասնակցությունը:

Վերը նշված պայմանների առկայության պայմաններում դեսպանությունը հորդորում է մոտենալ օդակայան տոմսեր ձեռք բերելու համար նախընթաց օրը՝ հունիսի 11-ին:

Տոմսերի առկայության դեպքում հաջորդ օրը թռիչքի նշյալ ժամից երեքից երկու ժամ առաջ հարկ է արդեն ներկայանալ օդակայան՝ հաշվառումն անցնելու համար:

Ստորև ներկայացված հրապարակման մեջ տեղ են գտել թռչելու համար իրավունք ստացած քաղաքացիների անուններն ու աղգանունները:

Հայտնի է, որ տոմսի արժեքը մնացել է անփոփոխ, ինչ նախորդ թռիչքին է եղել՝ 13 հազար ռուբլի, իսկ մինչև 2 տարեկան փոքրիկները կարող են թռիչքին մասնակցել առանց վճարելու: Թույլատրելի ուղեբեռը քսաներեք կիլոգրամն է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: