Ինձ հերթական անգամ որոշ կայքեր թաղել էին. Զառա Արամյանի հուզիչ ու բարկացած գրառումը

Սիրված ու ճանաչված դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը հուզիչ գրառում է արել: Նա գրառման մեջ գրել է, որ դեռևս առավոտից իրեն պարբերաբար զանգել են հարազատ ու մտերիմ մարդիկ՝ իմանալու նրա որպիսությունը:

Ի վերջո շարունակական տարօրինակ զանգերի պատճառը հայտնի է դարձել: Պարզվում է կայքերից մեկը լրատվություն է տարածել Զ. Արամյանի մահվան մասին, ինչն էլ կարդացել ու անհանգստացել են նրա մտերիմներն ու հարազատները:

Այդ մասին նրան հայտնել է իրեն զանգած մտերիմներից մեկը, ով համարձակություն ու հումոր է ունեցել այդ մասին անթաքույց խոսելու:

Զ. Արամյանը տվյալ արատավոր իրողությունը բացատրում է փակման եզրին կանգնած կայքերի բարձր դիտելիություն ապահովելու ցանկությամբ, սակայն արտահայտում է նաև իր խիստ բացասական վերաբերմունքն երևույթի առնչությամբ:

Հայտնելով, որ ինքը գրառումն անում է սթափ դատողությամբ ու առողջ մտքով՝ խնդրում է դադարեցնել այդօրինակ հրապարակումներ անելու մոլուցքը՝ նշելով, որ ինքն իրեն լավ է զգում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացված է կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: